Վերնատուն

Աշխարհում լռության, դադարի մեծ կարիք կա․ «Վերնատուն»

Հայաստանի նկարիչների միությունում բացվելու է «Սև» վերնագրով խմբակային ցուցահանդես՝ Հայաստանում, Գերմանիայում, Շվեդիայում և ԱՄՆ–ում բնակվող հայ արվեստագետների մասնակցությամբ։ Տասը հեղինակ կներկայացնի «Սևը» բացահայտող տասը կարծիք, տեսակետ ու փիլիսոփայություն։

«Սևը դադար է, կանգ է՝ հետահայաց լույսը տեսնելու համար», – ասում է քանդակագործ Աշոտ Հարությունյանը։ ԱՄՆ–ում բնակվող ավանգարդիստ Սև Հենրիկ Խաչատրյանն ասում է, որ զուգադիպություն է իր արվեստի մականունն ու այս ցուցահանդեսի անունը, կարծում է, որ մեծամասնությանը ձեռնտու չէ համընդանուր այս գերակտիվությունը, պետք է դադար տալ, համբերել և լռել։

«Հիմա աշխարհում զրոյի, լռության ու դադարի մեծ կարիք կա, միայն արվեստագետները դա կարող են ասել, որովհետև նրանք քաղաքական պարտականություն չունեն և ազատ մարդիկ են», – նշում է Խաչատրյանը։

Back to top button