

Բոլորի կողմից տասնամյակներ շարունակ սիրված «Նվագախմբի տղաները» ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գևորգ Արմենյանի նախնիները Թբիլիսի էին տեղափոխվել Պարսկաստանից։


Հենց Թիֆլիսում էլ մանուկ Գևորգը հաղորդակից է դառնում քաղաքի շատ կոլորիտային երաժշտական կյանքին՝ առանձնակի սիրով կապվելով օպերային ու դրամատիկական թատրոններին։
Հաղորդման ընթացքում կոմպոզիտորի դուստրը` Նարինե Արմենյանը պատմում է հետաքրքիր հուշեր հայրիկի մասին, իսկ թոռը` երաժիշտ Դավիթ Գյոդակյանը ներկայացնում պապի ստեղծագործական ոճը։


Հանրությանը հայտնի ու սիրված «Տրնգի» պարերգի երաժշտության հեղինակի մասին նույն այդ հանրությունը շատ քիչ բան գիտի։