Հաջողության նոտա

Դիպլոմով՝ բժիշկ, հոգով՝ ռոքի սիրահար. Վահան Արծրունու «Հաջողության նոտան»

Նա միշտ շարժվել է մեծ զիգզագներով. Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարելուց հետո որոշել է ստանալ ակադեմիական երաժշտական կրթություն և ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

Այս տարին Վահան Արծրունու համար խորհրդանշական է, քանի որ տոնում է բեմական գործունեության 35-ամյակը, թեպետ բեմում էր ավելի վաղ: Համարում է, որ իրական մեկնարկը տրվել է 35 տարի առաջ՝ համերգով, որի ընթացքում ներկայացրել է ամբողջությամբ հեղինակային ստեղծագործություններ: Նրա համար հաջողության նոտան բովանդակային հանդիսատեսն է:

Վահան Արծրունու համար երաժշտական սահմաններ չկան, համերգներին կարելի է լսել տարբեր ոճի՝ հոգևոր, կամերային, երգարվեստային երաժշտություն, ռոք, ֆյուժն և պրոգրեսիվ գործիքային ստեղծագործություններ: Երգիչ, երգահան, «Երաժշտական եռանկյունի» հաղորդման հեղինակ-վարող Վահան Արծրունու հաջողության նոտան։

Ցուցադրել ավելի
Back to top button