Բիզնես բանաձև

Boeing-ը և Airbus-ը հաշտվեցին, քանի որ հայտնվել է 3-րդ մրցակիցը․ «Բիզնես բանաձև»

ԱՄՆ-ն և Եվրամիությունը համաձայնել են դադարեցնել աշխարհի 2 խոշոր ավիաշինական ընկերությունների բազմամյա վեճը: Boeing-ն ու Airbus-ն այլևս «չեն կռվի», քանի որ հայտնվել է 3-րդ խոշոր մրցակիցը՝ չինական ավիաշինական ընկերությունը:

Համաշխարհային առևտրի հերթական խոշոր խափանում է կանխատեսվում: Պատճառը կորոնավիրուսի նոր ալիքն է: Չինական 2 խոշորագույն նավահանգիստներում նավերը կանգնած են տեղում՝ ավելացնելով միայն բեռնափոխադրումային ծախսերը:

Մոլորակի տնտեսությունը տրիլիոնավոր դոլարներ է կորցնում աշխատողների սթրեսի պատճառով: Ամերիկյան Gallup-ը հաշվել է՝ դրա տարեկան վնասը կազմում է 8 տրիլիոն դոլար: Նախորդ տարի աշխատավայրում սթրեսից ամենաշատը դժգոհել են ամերիկացիներն ու կանադացիները:

Չինաստանի խոշորագույն բանկն իր երկրի թվային արժույթի շրջանառության համար տեղադրել է առաջին 3000 բանկոմատները: Ի տարբերություն սովորական բանկոմատների, դրանք ոչ թե գումար կանխիկացնելու, այլ թվային գործարք կատարելու համար են:

Back to top button