Էվոլյուցիա

Ինչպես կքվեարկի արհեստական բանականությունն ապագայի ընտրություններում. «Էվոլյուցիա»

Դեռևս Հին Հունաստանում ժողովուրդը սկսեց մասնակցություն ունենալ պետության կառավարմանը և դրվեցին ժողովրդավարության առաջին հիմքերը։  Հազարամյակներ անց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը արձանագրելու էր, որ ժողովրդավարությունից ավելի վատ կառավարման ձև չկա, բայց մարդկությունը դրանից ավելի լավը չի ստեղծել։

Երևի լավագույնի փնտրտուքներով՝ բանական մարդը ստեղծել է արհեստական բանականություն, որը կարողանում է ինքնուրույն ընտրել, բայց արդյո՞ք ապագայում ռոբոտները կարող են մասնակցել քաղաքական ընտրություններին, որոշումների կայացմանն առանց մարդու միջամտության՝ առաջնորդվելով ոչ թե բանականությամբ ու զգացմունքներով, այլ՝ ալգորիթմներով։

Օրինակ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը բացառում է ապագայում ռոբոտների ներգրավվածությունը ընտրական գործընթացին, քարոզարշավներին։ Ըստ նրա, այն, որ ռոբոտները, արհեստական բանականությունը երբևէ կդառնան հասարակության լիիրավ անդամ և կսկսեն մասնակցել քաղաքական ընտրություններին, գրեթե անհնար է, ինչպես ինքն է բնորոշում՝ գիտաֆանտաստիկ ժանրից։

Արհեստական բանականության մասնագետի կարծիքով էլ Ժողովրդավարական համակարգին ներգրավվելու, հասարակության լիարժեք անդամ դառնալու մասին խոսելը վաղ է, բայց ոչ անհնարին, նա համաձայն չէ այն մտքի հետ, որ արհեստական բանակությունը զուրկ է հույզից, նրա խոսքով, այն այսօր էլ կարողանում է տարբերել մարդու հույզը, այսինքն՝ կարողանում է զգալ այն։

Փիլիսոփա Արման Ղարագուլյանն էլ ասում է, որ ընտրության գնալիս այսօր, շատ այլ գործոններ են խառնված, ավելի շատ, քան հենց բանականությունը։

Back to top button