Մասնագիտություն

Աստվածների ու տապանի որոնումներով. ի՞նչ են փնտրում ալպինիստները․ «Մասնագիտություն»

Խաչատուր Աբովյանին կարող ենք անվանել ոչ միայն արևելահայ գրական լեզվի ու գրականության, հայկական նոր դպրոցի հիմնադիր, այլև հայկական ալպինիզմի հիմնադիր։ Հենց նա` Աբովյանը, Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի խմբի հետ միասին 1829 թվականին բարձրացան Արարատի գագաթը։ Դրանից մոտ հինգ տասնամյակ առաջ` 1786 թվականին երկու շվեյցարացիներ առաջինը նվաճեցին Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը` դնելով ժամանակակից լեռնագնացության սկիզբը։

Մինչ այդ մարդիկ չէին մտածում բարձունքները նվաճելու մասին։ Լեռներում բնակվում էին կամ հեթանոս աստվածները, կամ հեթանոս չարքերը։ Արարատի վրա ապաստան գտավ նաև Նոյը` այնտեղից իջնելով դեպի Արարատյան դաշտավայր։ Դժվարություններ հաղթահարելը, անկարելիին ձգտելը, հավատալն ու հասնելը սովորական են լեռնագնացի համար: Նրանց համար չկան խոչընդոտներ: Ցանկացած լանջ հաղթահարելի է, եթե կա կամք ու ցանկություն, և ով գոնե մեկ անգամ եղել է որևէ լեռան գագաթին, դրանից հետո այլևս հնարավոր չէ պատկերացնել սեփական գոյությունն առանց վերելքների:

Հենց այս մարդիկ են, որ կապվում ու նվիրվում են լեռներին: Այո, ֆանտաստիկ ձգող ուժ ունեն լեռները ու ինչքան դժվար է լինում վերելքը, անքան ավելի սիրելի է դառնում հաղթահարված բարձունքը։ Լեռնագնաց դառնալու համար պետք է շատ սիրել լեռները, ունենալ կատարյալ ֆիզիկական, հոգեբանական պատրաստվածություն, և, որ ամենակարևորն է, արկածախնդիր ոգի ու կամքի ուժ:

Եթե ունեք այդ ամենը` վերցրեք համապատասխան հագուստ և կոշիկներ, ուսապարկ՝ անհրաժեշտ պարագաներով ու շարժվեք Ձեր երազանքի ուղղությամբ: Զրույց ՀՀ Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Չատինյանի և Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ Էդուարդ Մկրտչյանի հետ:

Back to top button