Արմատներ

Քոչարի, քոչարի, երկու գնա, մեկ արի․ «Արմատներ»

Քոչարի, քոչարի, երկու գնա, մեկ արի, երեխաները միմյանց ուսերից կախ ընկած վանկարկում էին, առանց իմանալու ինչ է քոչարին, որն է երկու գնալ մեկ դառնալու ձևն ու նշանակությունը:

Ասեմ, որ հիմա քոչարիի մասին չեմ պատմելու, թե ինչ պար է, ու որտեղի քոչարին ինչ առանձնահատկություն ունի, ու որ ամենահայտնիներն ասենք, Վանա, Ալաշկերտի, հիմա որպես Սղերդի քոչարի ճանաչում ձեռք բերած նույն Վանա քոչարին, աղքատի քոչարին, ու չհարցնեք, թե ինչու աղքատի, ես հարցրել եմ ու մնացել անպատասխան, բայց էս քոչարի քոչարի, երկուս գնա, մեկ արի երգվող երկտողի նման, այլ կերպ ասած քոչարի պարելու մի հրաշք երգ կա. Կատարողը Թալինի Ծովասար խումբն է, հեղինակն էլ, եթե չեմ սխալվում, խմբի հիմնադիր Գևորգ Հակոբյանը:

Ի՞նչ է մտածել երգը հորինողը և ինչո՞ւ մանդր անձրև, թուխ ամպեր, ու բարակ քամին կամ հարավ քամին էն էլ մըր շամբեն, երբեմն նաև բարակ ղամիշ մըր շամբեն, կռահեցի՞ք էդ որն է… էն որ թեթև, բարակ քամին մտնում է եղեգնուտն ու երգել տալիս… ու ինչպես միշտ Սասնա էրգրի գովքը, իսկ հարավ քամին շատ երգերում ունի շատ կարևոր դեր, մանավանդ օրորներում, գրկանոցին օրորողը, տանող բերողը հենց հարավ կամ հարավային քամին է։

Ցուցադրել ավելի
Back to top button