Դպրություն

Հայտնի և անհայտ պատմություններ Արա Հարությունյան մարդու, աշխարհահռչակ քանդակագործի, մանկավարժի մասին․ «Դպրություն»

Քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհը սկսել և ավարտել է Կոմիտասով: Գիտական մտքի, ազգային մշակույթի տարածման, ազգային արժեքների ձևավորման, և ընդհանրապես գեղագիտական ճաշակի բարձրացման գործընթացներում ինչպե՞ս և որքանո՞վ է ազդեցություն ունենում Արա Հարությունյանի թողած մշակութային ժառանգությունը: Կրթական ծրագրերում արդյոք ներառվա՞ծ է Արա Հարությունյան քանդակագործը:

Արա Հարությունյանը առաջիններից է ՀՀ-ում ստեղծել քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ: Նա 25 տարի դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում, իսկ ավելի վաղ, ուսանող լինելով, դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Նրա ուսանողները մինչ այսօր սիրով ու կարոտով են հիշում վարպետին, առանձնացնելով նրա մանկավարժական մեծ շնորհը, որով նա բացահայտում էր իր սանին, վառում նրա տաղանդի կայծը:

Այսօրվա ուսանողները իհարկե պետք է իմանան և ուսումնասիրեն Արա Հարությունյանի ստեղծագործական կյանքը, քանի որ նա փայլուն օրինակ է մեր սերունդների համար:

Նրանք պետք է տոգորվեն Արա Հարությունյանի հայրենասիրությամբ, նվիրվածությամբ արվեստին ու իր ժողովրդին: Քանդակագործի աշխատանքներով կարելի է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը: Մի հետաքրքիր դեպք պատահեց՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի մի ուսանողուհի դիպլոմային աշխատանք գրեց, որով նա տուրիստական փաթեթներում ներկայացնում էր Հայաստանը Արա Հարությունյանի ստեղծագործություններով՝ և ներքին, և արտաքին տուրիզմի համար:

Օրինակ՝ Երևանի հարավային մուտքի մոտ՝ արծիվ շինարարի հուշարձանը, Երևանի հյուսիսային մուտքի մոտ՝ Վահագն վիշապաքաղ անունով հուշարձանը, Երևան-Սևան ճանապարհին՝ Արշալույս հուշարձանը, որը ներկայացնում է Հայաստանի վերածնունդը՝ կնոջ պատկերով, որը ունի շատ հետաքրքիր պատմություն և այլն։

Ցուցադրել ավելի
Back to top button