ԿարևորՔաղաքական

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես նշելով.

«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հաջող ընտրություններ անցկացնելու և նախնական արդյունքներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Հետագա հաջողություններ եմ մաղթում: Ակնկալում եմ սերտ համագործակցություն նոր կառավարության հետ»:

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը ստացել է 687․251 ձայն կամ ձայների 53,92 %-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․165 ձայն կամ ընտրողների ձայների 21,04 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․633 ձայն կամ քվեների 5.23 %-ը։ 

Back to top button