ԿարևորՀասարակություն

Եվս 34 զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հունիսի 21-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը:

Հիմնադրամից հայտնում են՝ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 34 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 3943 է, որից 3527-ը՝ այս պատերազմի հետևանքով, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1463 շահառուներ:

«Հարկ ենք համարում շեշտել, որ «Կամուրջ» ծրագրում նշված թիվը իրենից ներկայացնում է այդ ծրագրով երբևէ հատուցում ստացած բոլոր շահառուների թիվը, մինչդեռ նույն ծրագրով ներկայումս իրականացվող հատուցումների քանակը նվազել է՝ 545։ 

Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների և «Կամուրջ» ծրագրի ներքո զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ»,- հայտնում են հիմնադրամից:

Back to top button