Հայկական հարց

«Գորշ գայլեր»-ի հետքերը․ «Հայկական հարց»

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող եվրոպական երկրներում բնակվող հայերի դեմ առանձին ճակատ էին բացել «գորշ գայլերը»։ Թուրքական այս ազգայնամոլական կազմակերպությունը հիմնականում մահվան սպառնալիքներով նամակներ ու զանգեր են կատարում, հակահայկական ակցիաներ իրականացնում, Հայոց ցեղասպանության հուշարձանները պղծում։

44-օրյա պատերազմում «Գորշ գայլեր»-ի մասնակցությունը վկայող լուսանկար

Եվրոպական հանդուրժողականության մթնոլորտում այս ամենը ռումբերի պայթյունների պես էր ընկալվում։ Ո՞ւր են տանում թուրքական հայատյացության չփոխվող արահետներում «գորշ գայլերի» հետքերը։

«Գորշ գայլեր»-ի ղեկավարներից՝ Դևլեթ Բահչելի

Թեմային է անդրադառնում ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Եվրոպայի թուրքական սփյուռքը և Հայկական հարցը»՝ մաս 5-րդ։

Back to top button