ԿարևորՔաղաքական

Շառլ Միշելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերի իր էջում շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ջերմ շնորհավորանքներ Նիկոլ Փաշինյանին ՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով բարեփոխումների խորացմանը»,– գրել է Շառլ Միշելը:

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է նաև, որ պատրաստ են Հայաստանին աջակցել տարածաշրջանային կայունացման և հակամարտությունների համապարփակ կարգավորման հարցերում։

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը ստացել է 687․251 ձայն կամ ձայների 53,92 %-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․165 ձայն կամ ընտրողների ձայների 21,04 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․633 ձայն կամ քվեների 5.23 %-ը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button