ԿարևորՀասարակություն

Մ-2 ավտոճանապարհի 330+510-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 330+510-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք՝ 40-50 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։

Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների վերացման աշխատանքներ։

Ցուցադրել ավելի
Back to top button