ԿարևորՀասարակություն

Ընտրություններն անցել են ժողովրդական բոլոր չափորոշիչներին համապատասխան. ԱՊՀ դիտորդական առաքելություն

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:

«Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպվել ու անցկացվել են ՀՀ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Անցկացվել են բազմակուսակցականության հիմքով, եղել են բաց ու թափանցիկ: Ընտրական հանձնաժողովն ապահովել է բոլոր միջոցները քաղաքացիների ազատ կամարտահայտության ապահովման համար: Ընտրություններն անցել են ժողովրդական բոլոր չափորոշիչներին համապատասխան»,- ասել է նա:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել իրենց կամքի արտահայտման արդյունքների վրա, նշել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:

Հունիսի 20–ին Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Տես նաև՝ ԿԸՀ-ի նիստում ամփոփվեցին հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները


Ցուցադրել ավելի
Back to top button