ԿարևորՀասարակություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի շրջանում

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն:

Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում:

Ցուցադրել ավելի
Back to top button