Ստարտափ Հայաստան

19-ամյա Լիլիթը զարդերի համաշխարհային թրենդը Հայաստան է բերել․ «Ստարտափ Հայաստան»

Լիլիթ Պետրոսյանը 19 տարեկան է։ Սովորում է Ամերիկյան համալսարանի տվյալագիտության բաժնում։ Մի քանի ամիս է, ինչ դասերից և մնացած հետաքրքրություններից զատ սեփական բիզնեսով է զբաղվում։ Լիլիթը ձեռագործ վզնոցներ և թևնոցներ է պատրաստում։ Նրա պատրաստած զարդերը վերջին մեկ տարվա թրենդներից են, ինչը նշանակում է, որ բիզնեսում հաջողելու շանսերը մեծ են։

Լիլիթը բիզնեսը զարգացնելու և շուկայում հայտնի դառնալու համար հենց սկզբից է քայլեր ձեռնարկել։ Օրգանիկ ճանապարհով աճ ունենալուց հետո սկսել է արդեն գումար հատկացնել բիզնեսի առաջխաղացմանը։ Վաճառքները գնալով շատացան, իսկ Լիլիթը հասկացավ, որ ժամանակն է էյֆորիայից դուրս գալու և ռեալ հաշվարկներ անելու՝ հասկանալու համար, թե որքան գումար է հատկացնում բիզնեսին, որքան շահույթ է ստանում և որքանը պետք է նորից դնի գործի մեջ։

Ամենահետաքրքիր և կարևոր մասը ձեռագործ աշխատանքների փաթեթավորումն է։ Արտաքինից որքան գեղեցիկ և գրավիչ եղավ, այդքան կտպավորվի մարդկանց մեջ։ Նաև տղաների համար է զարդեր պատրաստում, բայց` քիչ։ Լիլիթի ֆինանսական ներդրումները շատ չեն, բայց նախատեսում է բիզնեսի զարգացման համար ավելի շատ ներդրումներ անել, իսկ դրա համար պետք է քրտնաջան աշխատել ։

Լիլիթը հավանում է այսօրվա հայ երիտասարդներին, ասում է շատ ճաշակով են հագնվում, ինչն էլ մոտիվացնում է, որ հետագայում իր բիզնեսն ավելի զարգացնի ու նոր գաղափարները համարձակ կյանքի կոչի։

Ցուցադրել ավելի
Back to top button