ԿարևորՀասարակություն

Որոշել եմ, որ տեր եմ հայկական աշխարհին. Ռուբեն Վարդանյան

Գործարար Ռուբեն Վարդանյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն: Այդ մասին որոշումը նա կայացրել է 2020 թվականի պատերազմից հետո: Այսօր տարածված տեսաուղերձում, որը ձայնագրվել է Փարպի գյուղում գտնվող իր այգում, նա ասել է, որ այսուհետ հանդես է գալու որպես հասարակական գործիչ:

«Ես որոշել եմ, որ տեր եմ Հայաստանին եւ հայկական աշխարհին», — ասել է նա:

«Այն իրավիճակը, որ մենք ապրում ենք հանգիստ մեր կյանքով Մոսկվայում, Փարիզում, Գլենդելում կամ Բուենոս Այրեսում, չի աշխատելու։ Միակ տարբերակը՝ որ մենք իրար հետ միասին միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը։ Միացեք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժմանը, որի նպատակն է ստեղծել օրակարգ այն հարցերի, որոնց պատասխանները մենք կարող ենք գտնել և իրականացնել միայն իրար հետ միասին։ Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ճգնաժամը և այսօրվա մեր թուլությունը մենք կարող ենք դարձնել մեր ուժը»,- տեսաուղերձում նշել է նա։

Back to top button