Ժամանակի վկան

Թաթուլ Կրպեյանի գետաշենցի սաները՝ սիրելի ուսուցչի մասին․ «Ժամանակի վկան»

Այս տարի լրացավ Գետաշենի ենթաշրջանի բռնագաղթի 30-րդ տարելիցը։ 1991 թ․ ապրիլի 30-ին Գետաշեն-Մարտունաշենում «Օղակ» խորհրդային և ադրբեջանական համատեղ պետական ահաբեկչական գործողության ժամանակ զոհվեցին նաև Հայաստանի ազգային հերոս, «Հայրենիքի» շքանշանակիր Թաթուլ Կրպեյանը, «Մարտական խաչի» ասպետներ Սիմոն Աչիքգյոզյանը, Արթուր Կարապետյանը, Զարզանդ Դանիելյանը, Վալերի Նազարյանը։

Գետաշենցիներն ու մարտունաշենցիները տեղափոխվեցին Հայաստան, նրանց մի մասը հաստատվեց հայրենիքում, մյուսները ցրվեցին աշխարհով մեկ։ Այդ ողբերգական դեպքերից առաջ և հետո ՌԴ Կրասնոդարի երկրամասում բնակություն հաստատած բազմաթիվ գետաշենցիներ կան, որոնցից են նաև Թաթուլ Կրպեյանի նախկին աշակերտների ընտանիքները։ Երեխաները սովորում էին 11-րդ դասարանում, երբ ստիպված լքեցին հայրենի գյուղը։ Այս տարի լրացավ նաև նրանց, որպես Գետաշենի վերջին շրջանավարտների, դպրոցն ավարտելու 30-ամյակը։

Մեկտեղելով այս առիթները և, հատկապես, սիրելի ուսուցչին՝ Թաթուլ Կրպեյանին, համադասարանցիներով հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու համար, գետաշենցի աշակերտները, որոնք արդեն հասուն մարդիկ են, ունեն ընտանիքներ, Կրասնոդար էին հրավիրել ինձ և դստերս՝ Ասպրամ Կրպեյանին՝ մասնակցելու հիշատակի մի քանի միջոցառումների։ Կրասնոդարում հանդիպումներին ներկա եղած աշակերտներից մի քանիսը հաղորդման ընթացքում հուշեր են պատմում սիրելի ուսուցչի՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին։

Back to top button