ԿարևորՄիջազգային

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է և այցելել երկրի ընտրական շտաբ

Հունիսի 18-ի առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ներկա է գտնվել Ներքին գործերի նախարարությունում տեղակայված շարժական ընտրատեղամասում և քվեարկել նախագահի, Իսլամական խորհուրդների, Իսլամական խորհրդակցական ժողովի և առաջնորդության բանիմացների խորհրդի իր նախընտրած թեկնածուների օգտին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ընտրություններին մասնակցելուց և քվեարկելուց հետո այցելել է նաև ՆԳՆ ընտրական շտաբի տարբեր բաժիններ:

Նախագահ Հասան Ռոհանին երրորդ անգամ առաջադրվել չի կարող: Իրանում իրականացված բոլոր սոցիալական հարցումների համաձայն՝ Ռայիսին բացահայտ առաջատար է՝ հարցվածների մոտ 60 տոկոսի աջակցությամբ:

Ընտրություններում հաղթանակ տանելու համար թեկնածուների որևէ մեկը պետք է ստանա ձայների ավելի քան 50%-ը, հակառակ դեպքում երկրորդ փուլ կհայտարարվի, որը կարող է կայանալ հունիսի 25-ին:

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը գրանցել է յոթ թեկնածուի. նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռեիսին, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեին Քազիզադե Հաշեմին, Կում քաղաքի խորհրդարանի պատգամավոր Ալիրեզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն և երկրի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին:

Back to top button