Հայկական հարց

«Գորշ գայլ» կամ թուրք ազգայնամոլ․ «Հայկական հարց»

«Գորշ գայլը» թուրքականության կարևոր խորհրդանիշներից է։ Այն թյուրքական բանահյուսության մեջ հերոսներին աջակցող տոտեմային կենդանին է։ Թուրքիայի ուժային կառույցների աջակցությամբ ձևավորված գորշ գայլերի կազմակերպությունը 1970-ական թվականներին ակտիվ ահաբեկչական գործունեություն է ծավալել Թուրքիայի ձախակողմյան ուժերի դեմ։

1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո մեծամասամբ եվրոպական պետություններում հաստատված «գորշ գայլերը» սկսեցին թիրախավորել իրենց գաղափարախոսությանը հակադրվող գործիչներին ու կազմակերպություններին, կոմունիստներին, ոչ մուսուլմաններին, որոնց թվում առաջին հերթին՝ հայերին։

Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Եվրոպայի թուրքական սփյուռքը և Հայկական հարցը»՝ մաս 4-րդ։

Back to top button