Էկոսֆերա

Բյուրականի աստղադիտարանը «փնտրում» է ապագա գիտնականին․ «Էկոսֆերա»

Բյուրականի աստղադիտարանն այս տարի նշում է հիմնադրման 75 ամյակը։ Այս առիթով տարվա ընթացքում նախատեսված են բազմաժանր միջոցառումներ ու ծրագրեր, որոնց թվում է նաև գիտաճամբարի կազմակերպումը։

Բյուրականյան յոթերորդ գիտաճամբարը տեղի կունենա հուլիսի 5-11-ը, որին կարող են մասնակցել 10-12 տարեկան շնորհալի հայ պատանիները։ Նրանք 7 օր բնակվելու են աստղադիտարանում և մանրամասն հնարավորություն են ունենալու ծանոթանալ աստղային գիտության հետ։ Կլինեն նաև գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով։ «Տարիքային խումբը պահատական ընտրված չէ։ Պատանիների մոտ այդ տարիքում է սկսում մասնագիտության ընտրության կողմնորոշումը։

Հույս ունենք, որ գիտաճամբարի մասնակիցկներից շատերը, որպես մասնագիտություն կընտրեն գիտությունը։ Գուցե աստղագիտությունը չընտրեն, այլ ուրիշ, բայց ինտերակտիվ դասախոսությունների ու փորձերի արդյունքում բոլոր դեպքերում ՝ որպես կյանքի ուղի կընտրեն գիտությունը»,-« Էկոսֆերային» ասաց գիտաճամբարի համակարգող Սոնա Ֆարմանյանը։ Ինչպես նշում են կազմակերպիչները, տիեզերքի նկատմամբ սեր և հետաքրքրասիրություն ունեցող շնորհալի պատանիների համար է նախատեսված գիտաճամբարը։

Մի քանի օրերի ընթացքում պատանիները հնարավորություն կունենան համադրել ուսումն ու ժամանցը, գիտությունն ու արվեստը, մասնակցել ճամբարի կազմակերպչական աշխատանքներին։ Նախատեսված են հանդիպումներ հայտնի աստղագետների հետ, որոնք հանդես կգան աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններով ու գիտական ֆիլմերի դիտումների դեպքում՝մեկնաբանություններով։

«Գիտաճամբարի ծրագիրը շատ բազմազան է: Այստեղ միայն աստղագիտական դասախոսություններ չեն, այլ բազմաթիվ հետաքրքիր և ինտելեկտուալ խաղեր, որոնք զարգացնում են երեխաների մոտ ինտելեկտն ու մտածողությունը»,-նշեց Ֆարմանյանը։ Գիտաճամբարի ավարտին , երեխաներին կհանձնեն վկայականներ։

Ցուցադրել ավելի
Back to top button