Հայագիտակ

Ինձ կոչիր Գարուն․ «Հայագիտակ»

Սերբական «Պեշիչ և որդիներ» հրատարակչության տնօրեն Վեսնա Պեշիչը, որը սերբերեն հրատարակել է Խորենացու «Պատմություն հայոց»- ը, մի քանի օրով է եկել Հայաստան, սիրահարվել մեր երկրին և արդեն գիրք է գրում իր տպավորությունների մասին։

Որոշել է իրեն կոչել Գարուն։ Դա էլ լինելու նոր գրքի վերնագիրը։ Հրատարակիչը շատ կարևորում է հնագույն քաղաքակրթություն կրող փոքր ազգերի պատմությունն ու մշակույթը պրոպագանդելը և ընդհանուր շատ բաներ տեսնում հայ և սերբ ժողովուրդների պատմության և ճակատագրի մեջ։

Նա եղել է Գառնիում, Մատենադարանում, հանդիպել է գիտնականների, պատմության մասնագետների հետ։ Գլոբալիզացիայի դեմ կարելի է պայքարել միայն հնագույն ժողովուրդներին միավորելով, կարծում է Վեսնա Պեշիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button