Հատվող եթեր

Դասականը՝ համեմված նորագույնով. Սպենդիարյանի թանգարանը՝ նրա ստեղծագործության նման․ «Հատվող եթեր»

Աշխարհահռչակ կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը կերտեց արվեստ՝ լի անկեղծությամբ ու լույսով, բարությամբ ու կերպարային արտահայտչականությամբ, նրբակերտ կոլորիտով ու գույնով, արվեստ, որը դարձավ հայ ժողովրդի թանկարժեք ընծան, արվեստ, որն անմահ է:

Մեծատաղանդ արվեստագետի տուն-թանգարանը մեր մայրաքաղաքի սիրված մշակութային օջախներից մեկն է: Արվեստի օջախ, որն ապրում է մշակութային ակտիվ կյանքով և ուր հին ու բարի ավանդույթները միշտ ներդաշնակվում են նոր մտահղացումներով: Տուն-թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1967 թվականին, հիմնադիր-տնօրենն է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:

Սպենդիարյանի կախարդական երաժշտության հնչյունները շքամուտքից այցելուներին ուղեկցում են դեպի կոմպոզիտորի բնակարան, որտեղ ցուցանմուշները պատմում են մեծ արվեստագետի կյանքի բովանդակալից ուղու մասին, իսկ ցուցադրությունը համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին ունկնդրելու Սպենդիարյանի ստեղծագործությունները:

Ներկայումս Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ղեկավարում է կոմպոզիտոր Մարինե Օթարյանը: Զրույց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանի հետ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button