Հրամանը՝ ապրել

Ազնավուրը, կռունկներն ու մեր ապրելու իրավունքը․ Նատալի Գալստյան. «Հրամանը ապրել»

Երևանի պետական կոնսերվատորիայի Սարաջևի անվան ուսանողական նվագախմբի ղեկավար Նատալի Գալստյանը որդու պատերազմ գնալու մասին չի սիրում խոսել։ Իր նվագախմբում ութ տղաներ կան, որոնք մասնակցել են պատերազմին, ու այդ օրերի ապրումները հիշելը տիկին Նատալիին ցավ է պատճառում։

Փոխարենը մեծ հուզմունքով է խոսում «Ավե Մարիա» երգի վերաստեղծման մասին ու հիշում, թե ինչպես մի օր, երբ զինվորների համար քողարկող ցանց էին գործում, կանանցից մեկը՝ տիկին Սուսաննան, ասաց, որ Ռուզան Մանթաշյանի մայրն է։ Երգչուհին երբ իմացավ, որ ուզում են ձայնագրել Ազնավուրի խորհրդանշական վերածննդի երգը՝ «Ավե Մարիան», Գերմանիայից եկավ հատուկ ձայնագրության ու փոքրիկ ֆիլմ-տեսահոլովակի նկարահանմանը մասնակցելու համար։

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանին բնորոշ խորը ու յուրահատուկ ձեռագրով էլ ստեղծվեց այս պատումը, որը մի կարևոր ձոն է մեզ, որ երբեք չվհատվենք ու չընկրկենք․ մենք վերածնվելու ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button