ԿարևորՔաղաքական

Վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու հարցում․ ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի հայտարարությունը

Վճռական ենք աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, ասված է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարության 28-րդ կետում նշված է՝ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են Հարավային Կովկասում աշխատել երկարաժամկետ խաղաղության, կայունության հաստատման ուղղությամբ»։

«Վճռական ենք աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և պաշտպանելու ենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների բարեփոխումների ուղին։ Մենք վճռական ենք նաև Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում»,- ասած է հայտարարությունում։

Հունիսի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել յոթ տարվա ընթացքում առաջին՝ ԵՄ — ԱՄՆ գագաթնաժողովը՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Գագաթնաժողովում Եվրամիությունը ներկայացրել են Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Շառլ Միշելը, ինչպես նաև Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: 

Back to top button