Երկրորդ ճակատ

Կապե՛ք ամրագոտիներն ու պատրաստվե՛ք թռիչքի․ «Երկրորդ ճակատ»

Պատերազմի ընթացքում շտապօգնության վարորդ դարձած Սեյրանը քարի հղկման վարպետ է, բայց շտապօգնությունն իրեն այնքան է գրավել, որ անցել է աշխատանքի Այրվածքաբանության կենտրոնում։

Սեյրանն ասում է, որ իր մեքենայում շտապի հայտնի ազդանշան հազմադեպ էր հնչում, քանի որ դրա փոխարեն Ջեքսոնն էր երգում։ Մարդիկ սկզբում զարմանում էին, հետո սկսում ողջունել, այսպես ասած՝ լայքեր դնել։

Իր մեքենայում ամենից շատ հնչել է «Կապեք ամրագոտիներն ու պատրաստվեք թռիչքի» արտահայտությունը։ Ամենից արագ վարել է ժամում 185կմ և երբեմն օրվա մեկ երկու անգամ մեկնել Արցախ` վիրավորների հետևից։

Back to top button