Մասնագիտություն

Քարի դարից եկող մասնագիտությունը․ «Մասնագիտություն»

Գաղտնիք չէ, որ շունը ամենահավատարիմ կենդանին է և, իհարկե, մարդու ամենամոտ ընկերն ու բարեկամը: Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում։ Ու շանը գրագետ և ճիշտ պահելու, դաստիարակելու, առողջությանը հետևելու պատմությունը սկսվում է քարե դարից։ Բայց այսօր շան տիրոջը այդ ոչ հեշտ գործում կարող են օգնել կինոլոգները:

Կինոլոգիան գիտություն է շների մասին։ Գիտություն, որն ուսումնասիրում է շան ցեղատեսակները, շների դասակարգումը, կենսաբանական զարգացումը, առնչվում է այն բոլոր հարցերի հետ, որոնք կապ ունեն շների վարժեցման, դաստիարակման հետ: Ինչպես ցանկացած մասնագիտության դեպքում, լավ կինոլոգ դառնալու համար պետք է սիրել` այս դեպքում կենդանիներին` մասնավորապես շներին։

Բայց ինչպես մյուս մասնագիտությունների դեպքում, այստեղ ևս միայն սերը բավարար չէ. դիմացկունություն ու գերազանց ֆիզիկական պատրաստվածություն, հոգեկան հավասարակշռություն ու համբերություն, և, որ ամենակարևորն է, բարի կամք. ահա այն հատկությունները, որոնք ցանկալի են կինոլոգի համար:

Զրույց Հայաստանի կինոլոգիական, կինոլոգո-սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button