Հայագիտակ

Վանականին փրկեց մոնղոլերենը․ «Հայագիտակ»

Մոնղոլ-թաթարների մոտ գերի ընկած Վանականին փրկեց մոնղոլերեն իմանալը, իսկ հետագայում նրան մեծ փրկագնով գերությունից ազատեցին Ուտիք աշխարհի իշխանները։

Երկու տարի անց Թիֆլիսում նա տեսավ շուկայում վաճառվող Խորանաշատի դրվագանախշ ավետարանը և այս անգամ ինքը միջոց գտավ գնելու այն և վերադարձնելու Խորանաշատ։

Այստեղ Վանական վարդապետի Խորանաշատում հիմնած դպրանոցը շատ արագ մեծ համբավ ձեռք բերեց։ Այստեղ աշակերտողները ձեռք էին բերում հանրագիտարանային գիտելիքներ ինչպես ճշգրիտ գիտություններից, այնպես էլ պատմությունից, գրչությունից, ձեռագրագիտությունից, ծաղկելու և արտագրելու արվեստից։ Մահից հետո դեռ դարեր անց Վանական Վարդապետին հիշում էին և պատվում։

Ցուցադրել ավելի
Back to top button