

44-օրյա պատերազմի օրերին Գերմանիայում բնակվող հայտնի թուրք գործիչ Ջեմ Օզդեմիրը և նրա համախոհները հանդես եկան այդ զինված հակամարտությունը դադարեցնելու կոչերով։


Դա, սակայն, չէր նշանակում, որ նրանք հայամետ դիրքորոշում ունեին Հայոց ցեղասպանության հարցում։ Այդ ելույթների հիմքում նրանց քաղաքական շահերն էին ընկած։
Գերմանիայում ապրող մեկ այլ թուրք գործիչ, հանրաճանաչ գրող Զաֆեր Շենոջաքն իր «Վտանգավոր բարեկամություն» վեպում մեկ այլ կտրվածքով է անդրադարձել Հայոց ցեղասպանությանը և հայ-թուրքական հակամարտության ժամանակակից դրսևորումներին՝ պահպանելով չեզոքություն և չներքաշվելով թուրքական հակահայ քարոզչության մեջ։


Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Եվրոպայի թուրքական սփյուռքը և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ։