Խճանկար

Ապարանյան մարմարը՝ քանդակագործ Հայկ Թոքմաջյանի նոր աշխատանքները․ «Խճանկար»

Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայատանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի դասախոս, Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Թուրքիայում, Կանադայում միջազգային սիմպոզիումների մասնակից Հայկ Թոքմաջյանը 2000 թվականին մայրաքաղաքի գողտրիկ անկյուններից մեկում` Նանսենի անվան այգում տեղադրեց անգլիացի պոետ Ջորջ Բայրոնի քանդակը։

Ընդհանրապես` 2000-ականներին նա բավականին հետաքրքիր աշխատանքներ ստեղծեց։ 2014 թվականին Չարբախում դրվեց Մովսես Գորգիսյանի մարմարակերտ կիսանդրին, որը կարծես նաև հայի ազատատենչ ոգու խորհրդանիշն էր։

Այդ նույն շրջանում Անկարայում դրվեց «Ճերմակ ձին», նմանօրինակը քանդակագործը մտադիր է քանդակելու տեղադրել Երեւանում։ Այսօր նա աշխատում է մեր 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին խորհրդանշող զոհված 20-ամյա տղայի աղբյուր- արձանի վրա։

Նոր անակնկալներ են սպասվում. ապարանյան սպիտակ մարմարը կզարդարի կրկին մայրաքաղաքը. շուտով քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կտեսնեն «System of a down» արձանախումբն ու աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կիսանդրին։

Ցուցադրել ավելի
Back to top button