

Պոլսահայ լրագրող, հասարակական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Թուրքիայում վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող ներքաղաքական սկանդալին։
Որպես գործարար և քրեական հեղինակություն հայտնի Սերդաթ Փեքերը, գտնվելով Թուրքիայից դուրս, տեսաուղերձների միջոցով սկանդալային բացահայտումներ է կատարում Թուրքիայի ներկայիս իշխանությունների և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության վերաբերյալ։ Արդյո՞ք սկանդալային բացահայտումները կազդեն թուրքական իշխանությունների վարկանիշի վրա։