Ստարտափ Հայաստան

Աստղային քարտեզները ոչ թե հուշում են, այլ ամբողջական տեղեկություն տալիս․ «Ստարտափ Հայաստան»

2021 թվականին աշխարհում մարդիկ ազատ են և կարող են ստեղծել այնքան բիզնես, որքան ի վիճակի են։ Ազատ են նաև գաղափարների հարցում։ Ամենախենթ գաղափարներն էլ կարելի է իրագործել, որովհետև աշխարհը գրկաբաց է ընդունում նոր և հետաքրքիր գաղափարները։ Եվա Մկրտչյանը 24 տարեկան է։ Տուրիզմի մասնագետ է։ Սիրել է տուրիզմի ոլորտը, չի ափսոսում սովորածի համար, բայց մի օր հասկացավ, որ իրեն ավելի շատ հետաքրքրում են աստղերն ու մոլորակները։

Եվայի մտքում միանգամից առաջանում է գաղափար, որը կարելի էր օգտագործել ու հաջողված բիզնես սկսել, բայց հենց սկզբից մտածել է, որ գուցե մարդիկ չհասկանան՝ իր առաջարկածն ինչի մասին է, ում է պետք, ովքեր պետք է նվիրեն իրար։ Երեք տարվա մեջ Եվան ծավալուն աշխատանք է կատարել, որպեսզի մարդկանց տեղեկացնի, թե ինչի համար են աստղային քարտեզները․ https://www.facebook.com/mynightskyarmenia/

Սկզբում Եվան միայն իր համար է պատրաստել քարտեզները, հետո զգացել է, որ մարդիկ հավանում են, ընկերներն ու հարազատները սկսում են հետաքրքրվել, այդ պահին որոշում է արագ շուկա մտնել և իր գաղափարն առաջարկել մարդկանց։ Առաքումները Եվան աշխատում է անձամբ անել, որովհետև հասկացել է, երբ անձամբ ես տանում պատվերը, դա մեծացնում է շանսը, որ հաճախորդը էլի ու էլի կօգտվի քո առաջարկած ծառայությունից։

Չնայած ոլորտը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ, բայց մեկ է, Եվան մրցակցության ուժը կարողացել է զգալ և իր դիրքն ամրապնդել շուկայում։ Հայաստանը փոքր երկիր է, բայց մեծ սիրտ ունի, բոլորի գաղափարներին էլ տեղ է հատկացնում։ Գոհ է իր աշխատանքից էլ, գրանցած արդյունքներից էլ։ Ոչինչ որ երեք տարի հետո է քաղում պտուղները, կարևորը՝ կարողացել է հասնել իր ուզած կետին։ Հիմա բիզնեսն այնքան է զարգացել, որ ֆինանսական հանգստություն է տվել նրան։

Եվան պարզ պատկերացնում է՝ որքան էլ անսահման երկինքը աստղերով հարուստ լինի, մեկ է, կգա մի օր, որ փոքրիկ Հայաստանում բոլորն արդեն կունենան իր պատրաստած աստղային քարտեղները, բայց նորանոր գաղափարներն արդեն ճանապարհին են ու եթե փակվի մի դուռ, կբացվի մյուսը։

Ցուցադրել ավելի
Back to top button