Հայկական հարց

Դավաճան և հայ բառերը Թուրքիայում նույն հարթության վրա են դիտարկվում․ «Հայկական հարց»

Եվրոպայի թուրքական համայնքները հակահայկականության ակտիվ քարոզչությամբ են զբաղվում։ Կան բացառություններ այն առումով, որ եվրոպական որևէ երկրի հասարակական-քաղաքական կյանքում ներգրավված թուրքերից շատերը, որոնք նաև սովորել են այդ երկրի ուսումնական հաստատություններում, ստացել են քաղաքացիություն, աստիճանաբար հրաժարվել են հակահայկական մոտեցումներից։

Գերմանիայում, օրինակ, այդպիսի թուրք գործիչներից է Ջեմ Օզդեմիրը։ Նրան համարում են թուրքական Օբամա։ Նա հավակնում է դառնալ Գերմանիայի ապագա վարչապետը։ Բազմիցս հանդես է եկել հայամետ ելույթներով՝ կոչ անելով Թուրքիային Հայոց ցեղասպանության հարցում առերեսվել իրականության հետ։

Ջեմ Օզդեմիր

Իսկ մեկ այլ թուրք հայտնի գործիչ՝ Աբդուլլահ Էրենը, ընդհակառակը, 44-օրյա պատերազմի ընթացքում հայտարարում էր, որ Եվրոպայում ապրող թուրքերը պատրաստ են կանգնել Ադրբեջանի կողքին։

Աբդուլլահ Էրեն

Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Եվրոպայի թուրքական սփյուռքը և Հայկական հարցը»՝ մաս 2-րդ։

Back to top button