ԿարևորՀասարակություն

Ցուցահանդես և կոնֆերանս՝ «Խորհրդային Հայաստան 100. Եկեղեցին և Պետությունը» խորագրով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և աջակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ հունիսի 11-ին, Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի կունենա արխիվային վավերագրերի ու նյութերի ցուցահանդեսի բացում և կոնֆերանս՝ «Խորհրդային Հայաստան 100. Եկեղեցին և Պետությունը» խորագրով:

Հընթացս ցուցահանդեսի կներկայացվի նաև Հայաստանի ազգային պատկերասրահի կտավներից մեկը՝ որպես Խորհրդային Հայաստանի գեղարվեստի տիպական ստեղծագործություն:

Ցուցադրել ավելի
Back to top button