ԿարևորՀասարակություն

Ներքին Գետաշենի 16 թաղամասերում կընդարձակվի լուսավորության ցանցը

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 16 թաղամասերում կընդարձակվի լուսավորության ցանցը, իսկ նախկինում կառուցված լուսավորության ցանցի 300 լուսատուներ կփոխարինվեն ԼԵԴ համակարգով։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում, ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 31 միլիոն 434 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 20 միլիոն 432 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 11 միլիոն 2 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է 150 լուսատուների տեղադրում 16 թաղամասերերում, 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button