ԿարևորՔաղաքական

Մակրոնն Էրդողանի հետ մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Բրյուսելում հունիսի 14-ին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, իր թուրք գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում։ Այս մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է նախօրեին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես անմիջապես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», — ասել է Մակրոնը:

«Մենք խորը տարաձայնություններ ունենք, գիտենք դրանց մասին, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել»,-նշել է Ֆրանսիայի ղեկավարը:

«Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին»,-ասել է նա:

Մակրոնի խոսքով` «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու դաշնակիցների հարաբերություններում վարքի կանոնները»:

«Ես նաև ուզում եմ խոսել այն աշխատանքի մասին, որը Ֆրանսիան անում է արմատական ​​իսլամիզմի և անջատողականության դեմ»,-հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:

«Մեզ պետք է հավակնոտ օրակարգ, չնայած մեր տարաձայնություններին»,-ընդգծել է Մակրոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button