ԿարևորՍպորտ

Հոկսեն Միրզոյանը նշում է ծննդյան 60-ամյակը

Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանն այսօր նշում է ծննդյան 60-ամյակը: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ:

Այժմ էլ Հոկսեն Միրզոյանը մեծ ավանդ է ներդնում հայկական սպորտի ձեռքբերումներում՝ լինելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ:

ԿԳՄՍ նախարարությունը ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ մարզիկին, մաղթում քաջառողջություն և հաջողություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button