

Ինչպե՞ս է պետությունն ապահովում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը հաստատություններից դուրս. այսպես կոչված՝ ապաինստիտուցիոնալացումը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում մասնագետները:
Զրույց Իրավական հետազոտության և զարգացման կենտրոնի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով փորձագետ Մուշեղ Հովսեփյանի և Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտող Գոհար Խաչատրյանի հետ։