ԿարևորՀասարակություն

Երևանից հնարավոր կլինի մեկնել Ղրիմ

Nordwind» ավիաընկերությունը հունիսի 15-ից կսկսի Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանից Վլադիկավկազով տարանցիկ չվերթեր իրականացնել դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թռիչքները կիրականացվեն «Embraer E190» ինքնաթիռներով շաբաթական մեկ անգամ` երեքշաբթի օրերին, մինչև հոկտեմբերի 26-ը։ Ճանապարհն ընդհանուր առմամբ մոտ հինգ ժամ կտևի: «Սիմֆերոպոլի և Վլադիկավկազի միջև ուղիղ չվերթերը կիրականացվեն ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ։ Դրանց գործարկումից հետո դեպի Ղրիմ թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի և կհասնի ռեկորդային 63 ուղղության», – նշել են Ղրիմի ավիահանգույցի մամուլի ծառայությունից։

«Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայան» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Սերգեյ Դյայկինի խոսքով՝ չվերթերը կհետաքրքեն Սիմֆերոպոլից երևան ճանապարհորդող ուղևորների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button