Մտքի ուժը

Գիտությունը Ծիր կաթինի մասին ավելի շատ գիտի, քան՝ մարդու աղիների համակարգի․ «Մտքի ուժը»

Հասուն մարդու մարսողական համակարգում՝ հաստ ու բարակ աղիներում, կարող են բնակվել 100 տրիլիոնից ավելի մանրէներ։ Գիտնականները ավելի պարզ հաշվարկներ էլ ունեն․ եթե մարդու մարմնի քաշը 50 կգ է, ապա մոտ 2 կգ-ը հենց տարբեր մանրէներն են։ Պարզվում է՝ նրանց քիչ մասն է ուսումնասիրված։ Մոլեկուլային կենսաբանությունը դրանք ուսումնասիրելու հնարավորություն տալիս է:

Եվ ահա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արտադրանքի վերահսկողության և մանրէաբանական լաբորատորիայի վարիչ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտաշխատող Դիանա Սողոմոնյանը որոշել է ուսումնասիրել, թե աղիքային միկրոֆլորայի ի՞նչ փոփոխություններ են նկատվում առաջին անգամ լեյկեմիա ախտորոշված երեխաների մոտ։ Լեյկեմիան կամ լեյկոզը «արյան քաղցկեղների» համախումբ է, որոնք սովորաբար սկսվում են ոսկրածուծից՝ հանգեցնելով արյան մեջ ոչ նորմալ ձևավորված բջիջների՝ բլաստների քանակի ավելացմանը։

ԵՊՀ մանրէաբանության ամբիոնում նմանատիպ հետազոտություններ արվել են, բայց՝ այլ գիտահետազոտական ուղղվածությամբ։ Այժմ Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում փորձում են օրինակ՝ մեղուների միկրոբիոտան ուսումասիրել, կամ առնետների միկրոբիոտան ուսումնասիրել, որոնց մոտ արհեստական ճանապարհով կրծքագեղձի քաղցկեղ են առաջացնում՝ տարբեր քիմաթերապևտիկ պրեպարատներ են փորձարկվում, սակայն, բժշկության ոլորտում զրուցակիցս ասում է, որ առաջին անգամ է արվում և այս հետազոտությունները կիրականցվեն արդեն Պրոֆ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում:

Հետազոտության հաջորդ փուլը կախված է արդյունքներից՝ գուցե անջատված մանրէների վրա մոդելային փորձերով դիտարկեն քիմիաթերապևտիկ պրեպարատների ազդեցությունը՝ հասկանալու համար, թե ի՞նչ ուղղվածությամբ են տանելու բուժման հետագա կուրսը։ Հետազոտության համար գիտական խումբը 5000 դոլար դրամաշնորհ է շահել՝ բայց ոչ պետական։ ՀՕՖ-ի գիտության ու կրթության ազգային հիմնադրամի միջոցներով գիտնականը մեկ տարի հետազոտություն անելու հնարավորություն ունի։

Հիմնադրամը գործում է արդեն 21 տարի։ Ստեղծվել էր աջակցելու հայ գիտնականներին, որպեսզի գիտական մտքի արտահոսքը դադարեցվի նաև՝ հայ գիտնականները կարողանային իրենց հետազոտական աշխատանքներն իրականցնել ու ներկայացնել հանրությանը։ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական ու կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանն ասում է, որ որոշակի առաջխաղացում եղավ, մեծ թվով երիտասարդ գիտնականներ գիտական այս դրամաշնորհների օգնությամբ հետազոտություններ արեցին։ Այս անգամ 160-ից ավելի հայտ են ստացել, 28- ին դրամաշնորհ տրամադրել։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արտադրական վերահսկողության և մանրէաբանական լաբորատորիայի վարիչ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտաշխատող Դիանա Սողոմոնյանն արձանագրում է՝ պլանային հետազոտություններ արվում են՝ պետպատվերի շրջանակներում, գիտության ոլորտում առանց դրամաշնորհների՝ պետական թե մասնավոր՝ այս դեպքում կարևոր չէ, գիտնականները հետազոտություններ անել չեն կարող։ Գիտության պետական ֆինանսավորման մասին ապրիլին կառավարությունը 2 մլրդ 784 մլն դրամի չափով ավելացրեց գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի համար հատկացված ֆինանսական միջոցները:

Գումարի մի մասով ենթակառուցվածքները կարդիականացվեն, մյուս կեսով թեմատիկ գիտական հետազոտություններ կարվեն։ Ընդհանրապես գիտնականներն ասում են, որ ոլորտում արված ներդրումների արագ վերադարձ պետք չէ ակնկալել։ Դրանք եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման իրեց արդյունքն ունենալու են, միայն թե բիզնեսն ու տնտեսությունն այդքան սպասել չեն կարող։

Ցուցադրել ավելի
Back to top button