ԿարևորՀասարակություն

ԲՏԱ նախարարությունը սկսում է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը։ Ոլորտի երիտասարդ մասնագետները 6 ամիս պրակտիկա կանցնեն առաջատար ՏՏ ընկերություններում, աշխատավարձը պետությունը կվճարի։

Ծրագրի կարևոր պայմաններից է այն, որ կես տարի անց լավագույնները հիմնական աշխատանքի են անցնելու։ Նախարարության հետ գործակցող կազմակերպությունների անուններն արդեն հայտնի են, շուտով կմեկնարկի փորձնակների ընտրության փուլը։

Ցուցադրել ավելի
Back to top button