ԿարևորՀասարակություն

Բարեգործական նախաձեռնություն` Վայոց ձորի մարզում

Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ «Արաքս» թռչնաֆաբրիկան մարզի տարածքում իրականացրել է բարեգործական նախաձեռնություն: Ծրագրի շրջանակներում որպես աջակցություն համայքների բնակիչներին տրամադրվել են 14.205 մեկ օրական հավի ճտեր, ինչպես նաև ուղեցույց, թե ինչպես է պետք կերակրել ու խնամել կենդանիներին, և կազմակերպել թռչնամսի սեփական փոքր արտադրություն։

Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները «Արաքս» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել են ճտերի բաշխումը մարզի 8 համայնքներում:

Բարեգործական նախաձեռնության շահառուներն են Արցախյան 44-օրյա պատերազմից տուժած, ինչպես նաև սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ընտանիքները։

Ծրագրի նպատակն է աջակցել նրանց թոթափել սոցիալական հոգսերը, ավելացնել սեփական սննդի արտադրությունը և զարկ տալ գյուղատնտեսության և տնտեսության զարգացմանը: Բարեգործական նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ:

Ցուցադրել ավելի
Back to top button