Հայագիտակ

Յալթայից՝ Երևան. վերադարձ դեպի անմահություն․ «Հայագիտակ»

Թողնելով բարեկեցիկ կյանքը և ընտանիքի մի մասը Յալթայում՝ նա եկավ պատմական հայրենիք ու բնակություն հաստատվեց Երևանում։ Բոլորի նման զրկանքներ կրելով՝ դրեց հայկական սիմֆոնիզմի հիմքը և նորանկախ Հայաստանի կոնսերվատորիայի իր կոլեգաներին և ուսանողներին լիաբուռն բաժանեց իր գիտելիքները, որ ստացել էր իր ուսուցիչ Ռիմսկի-Կորսակովից և մեծանուն բարեկամ-երաժիշտներից։

Այս տարի Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակն է։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների ցանկում և նշվելու է մեծ շուքով։ Կլինենք կոմպոզիտորի տանը, կծանոթանանք նրա համեստ կենցաղին, կտեսնենք մանրամասներ նրա կենցաղից ու անձնական կյանքից։

Back to top button