Հրամանը՝ ապրել

Մեր բակի պատերազմը. Հակոբ Խոջոյան․ «Հրամանը՝ ապրել»

Հակոբ Խոջոյանը կամ ինչպես շատերին է հայտնի՝ Ռեմբոն, պատերազմ է մեկնել իրենց բակի տղաների հետ, որոնցից յուրաքանչյուրի ուժեղ ու թույլ կողմերն իմանալը շատ օգնեց մարտի դաշտում:

Հակոբը վարորդ է, պատերազմ է մեկնել որպես հրետանավոր ու մինչև նոյեմբերի 22-ը եղել Մարտակերտում: Այդ ընթացքում բակի տղաներով հանգիստ էին իրենց ընտանիքների համար, որովհետև մյուս ընկերները՝ Կարենն ու Հայկը, ամեն ինչ անում էին կռվող տղաների հարազատների համար:

Հակոբն ասում է, որ պատերազմի դաժանությունը չի խանգարել կատակներ անել ու ծիծաղել: Մի անգամ, երբ իրենց նոր քնապարկեր էին տվել ու պատրաստվում էին այդ օրը գիշերել համեմատաբար հարմարավետ, կրակի հրաման տրվեց ու այդպես ներքնաշորի վրայից հագան զրահաբաճկոնն ու սկսեցին մարտը վարել:

Հակոբն ասում է, որ մենք դեռ ամբոջությամբ չենք գիտակցում հետպատերազմյան խնդիրներն ու մարտահրավերները, վերածվել ենք ամբոխի՝ բռունցք դառնալու փոխարեն:

Back to top button