Բիզնես բանաձև

«Հարկային օազիսներում» թաքնվելու գործը բարդանում է. G7-ի համաձայնագիրը․ «Բիզնես բանաձև»

«2022-ի ավարտին նավթի գինը 100 դոլար». սա այս պահին ֆոնդային շուկայում թրեյդերների կողմից արվող ամենատարածված խաղադրույքն է: Նույնիսկ եթե սպասումները չարդարանան, նրանք գումար կվաստակեն սև ոսկու արժեքի տատանողականության հաշվին:

Սահմանափակումները հանելուց հետո աշխարհում աճում է չինական ապրանքների սպառումը, Չինաստանն էլ իր հերթին սկսել է ավելի շատ ապրանք ներմուծել: Տնտեսության աշխուժացմամբ պայմանավորված՝ երկրի ներսում «առևտրային բում» է նկատվում:

Մեծ յոթնյակի երկրները հարկային պատմական համաձայնության են եկել: Դա խոշոր անդրազգային կորպորացիաներին զրկում է ցածր հարկմամբ երկրներում գրանցվելու և քիչ հարկ վճարելու հնարավորությունից: Որպեսզի «հարկային հավասարությունը» լիարժեք գործի, նույնն անելու կոչ է արվում նաև G20-ի երկրներին:

Կենտրոնական Ամերիկայում գտնվող Սալվադորի Հանրապետությունը կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ բիթքոինը պաշտոնական վճարամիջոց կճանաչվի: Այդ հանրապետությունը չունի ազգային արժույթ և դրա փոխարեն օգտագործում է ամերիկյան դոլարը:

Back to top button