ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն՝ հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: 

Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

Ցուցադրել ավելի
Back to top button