Հատվող եթեր

Էդվարդ Միրզոյանն անգամ մահից հետո շարունակում է աջակցել պատանիներին․ «Հատվող եթեր»

Չափազանց մեծ է հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային ու հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի դերը հայ երաժշտության պատմության մեջ: Փայլուն երաժիշտ, իր գործի մեծ վարպետ, ինտելեկտուալ, բարությամբ և կյանքով լեցուն, ուսանողների լավ բարեկամ, բայց և միևնույն ժամանակ խստապահանջ ու սկզբունքային մանկավարժ, մեծ ճաշակի և մտավոր բարձր կարողություններով օժտված արվեստագետ, որն իր ստեղծագործական կյանքի առաջին իսկ քայլերից գրավեց երաժշտական հասարակության ուշադրությունը՝ ողջ կյանքում նպաստելով հայ երաժշտության առաջընթացին:

Արվեստագետ, որն արվեստում միշտ փնտրում էր նորը՝ միավորելով ազգայինը, արտացոլելով ժամանակի ոգին, իրականությունը: Եվ վստահությամբ կարելի է ասել, որ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները սիրվեցին ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս։ 2014 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի Հայաստանում տեղի է ունենում անվանի կոմպոզիտորի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը: Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթն իրականացվեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերության շնորհիվ:

Զրույց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանի, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 8-րդ մրցույթի ավագ խմբի հաղթող Էդգար Մխիթարյանի և Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 8-րդ մրցույթի կրտսեր խմբի հաղթող Մերի Առակյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button