Արմատներ

Աշուղական երգի վաղվա նվիրյալները․ «Արմատներ»

Հաճախ ենք խոսում այն մասին, թե ո՞ր տարիքից կարելի է երեխաներին աշուղական երգեր սովորեցնել կամ որ տարիքում ի՞նչ երգ սովորեցնել:

Ջիվանու անվան աշուղական դպրոցում սովորում են 6-ից 60 տարեկան մարդիկ: Բնականաբար բոլորը երգիչ չեն դառնալու, բայց կսովորեն բազմաթիվ հայրենի երգեր, մասնավորապես աշուղական երգեր:

Ցանկության դեպքում կարող են նաև որևէ ազգային նվագարանի տիրապետել, անգամ խորամուխ լինել աշուղական երգաստեղծության գաղտնիքների մեջ:

Ջիվանու անվան աշուղական դպրոցի Կարինե Մուսիկյանի դասարանի սաների մի մասն արդեն որոշել է, որ երգիչ պիտի դառնա, մյուսները՝ դեռ ոչ, բայց բոլորն արդեն սովորել են սիրել ազգային, մասնավորապես աշուղական երգը և երգի միջոցով ավելի լավ ճանաչել ու սիրել հայրենիքը։

Back to top button