ԿարևորՄիջազգային

Մակրոնին ապտակել են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մի տղամարդ ապտակել է՝ հայտնում է BBC-ն։

ԶԼՄ-ներում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Դրոմի հարավ-արևելյան դեպարտամենտ կատարած ճանապարհորդության ժամանակ Մակրոնը մոտենում արգելապատնեշներին՝ ողջունելու հավաքվածներին։

Այդ պահին մի տղամարդ ապտակում է Ֆրանսիայի նախագահին, ում անվտանգության աշխատակիցները հեռացնում են, իսկ նախագահին ապտակած տղամարդուն՝ ձերբակալում։

Կատարվածի առթիվ երկու տղամարդ է ձերբակալվել։

Միջադեպի ժամանակ լսվել են «կորչի Մակրոնիզմը» բառերը։

Ցուցադրել ավելի
Back to top button