Երկրորդ ճակատ

Չնահանջել՝ սա էր մեր կողմից մեզ տրված հրամանը. ատամնաբույժի կռիվը․ «Երկրորդ ճակատ»

Ատամնաբույժ Գարուշ Մխիթարյանը պատերազմ է մեկնել երրորդ օրը, երբ հուղարկավորեց տատիկին ու տան անդամներն այլևս նրան որևէ կերպ չէին կարողանում պահել:

Գնաց որպես բուժակ. այո, պատերազմում ամեն ինչ էլ կարող ես դառնալ, միայն թե օգնես: Գարուշն ու իր մարտական ընկերները եղել են առաջնագծում բազմիցս, և նա խոստովանում է, որ շտապօգնության մեքենայում հայտնված մարդիկ իսկապես փոքր-ինչ ծուռ էին, քանի որ երբեք չէին տրտնջում:

Միշտ մի սկզբունքով էին գնում ցանկացած վտանգավոր վայր՝ ոչ մի դեպքում չնահանջել, ոչ մի դեպքում չնեղվել, որովհետև այնտեղ զիվնորներն իրենց կարիքն ունեին:

Հադրութի շրջանի Տող գյուղում հոսպիտալ դարձած դպրոցում կանգնած՝ Գարուշը հետևում էր պայթյուններին ու մտքով միայն մեկ մարդ էր անցնում՝ հանուն որի պարտավոր էր վերադառնալ՝ իր հինգ տարեկան աղջիկը:

Ցուցադրել ավելի
Back to top button